-
03.03.2020|
13:11
Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Գրիշա Թամրազյանը վստահեցնում է, որ առնչություն չունի ԱՕԿՍ-ի սեփականաշնորհման և այն օֆշորային ընկերության վաճառելու փաստով հարուցված քրեական գործի հետ:
-
03.03.2020|
01:53
«Նիկոլայ Նիկողոսյան մշակութային հիմնադրամի» արվեստային տարածքում շուրջ մեկ ամիս (փետրվարի 28-ապրիլի 4) արվեստասերները հնարավորություն ունեն դիտելու Մարիամ և Երանուհի Ասլամազյան քույրերի գեղանկարչական, գրաֆիկական աշխատանքները: «Գույնն ու գիծը միաձուլվելով ծնում են մի պատկերավոր երկխոսություն այն մասին, թե որքան տարբեր կարող են լինել հարազատ քույրերը արվեստի իրենց ընկալումներով:
-
03.03.2020|
01:51
Հայկական կինոյի աղետալի վիճակի, Հայաստանի ազգային կինոկենտրոնում հաստատված բարքերի մասին մեր բազում ահազանգումներն այս անգամ որոշեցինք ներկայացնել սոսկական փաստերի հիշատակումով՝ հուսալով, որ դրանց լուծմանը կոչված մարդիկ գոնե շարադրման այս ձևին ուշադրություն կդարձնեն ու դուրս կգան քնած վիճակից:
-
03.03.2020|
01:29
2020 թ. փետրվարը յուրովի առանձնահատուկ դարձավ հայ ժողովրդի համար։ Ցավոք, փաստերն ու իրադարձությունները ոչ միայն դրական էին։ Առաջարկում ենք Հայաստանի բոլոր քաղաքացիներին, հայերենին տիրապետող բոլոր հայերին. մեզ հետ ըմբռնել այս տարվա փետրվարին երկրում ու նրանից դուրս կատարվածը և գնահատական տալ։ Թեկուզ խորհել, թե հայերն ինչ հեռանկարներ ունեն աշխարհում և... Հայաստանում։ Միանգամից ասենք. բացասականն ավելի շատ է։
-
03.03.2020|
00:03
Չգիտեմ, դուք տեսել եք որդեկորույս հայրերի, թե ոչ, բայց ես հանդիպել եմ այդպիսի մարդկանց: Յուրատեսակ որդեկորույսների, նրանց, ում զավակները դժբախտ պատահարի կամ հիվանդության պատճառով պատանի հասակում հրաժեշտ են տվել կյանքին:
-
02.03.2020|
19:55
Մարտի 6,7 և 8-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում նախատեսված ուկրաինական «WATERLAND» ատրակցիոն շոուն, որն այլ կերպ հայտնի է որպես կրկես ջրի վրա, տեղի կունենա ապրիլի 17, 18 և 19-ին: Փոփոխությունը պայմանավորված է Հայաստանում գրանցված կորոնավիրուսով հիվանդացության առաջին դեպքի հետ կապված հասարակական վայրերում կուտակումների ոչ ցանկալի լինելով, դպրոցներում գարնանային արձակուրդները մարտի 2-ից 8-ը տողափոխվելով:
-
02.03.2020|
19:50
Գործելու՞ են արդյոք մշակութային հաստատությունները: Թատրոնները, համերգասրահները ոչ չեղարկում են, ոչ հետաձգում իրենց ծրագրերը: Ի տարբերություն ուսումնական հաստատությունների՝ մշակութային հաստատությունները փակելու որոշում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը դեռևս չի կայացրել:
-
01.03.2020|
10:29
Գիտնականները տիեզերքում հայտնաբերել են վիթխարի պայթյունի հետքեր, որ ամենամեծն է Մեծ պայթյունի ժամանակներից: Հայտնաբերված պայթյունը 5 անգամ հզոր է մինչև այժմ դիտարկվածներից:
-
28.02.2020|
23:05
Նոր ուսումնասիրությունը բացահայտել է, որ Մխիթարյան միաբանության վանքում գործող թանգարանում պահվող թուրը, որը թյուրիմացաբար համարել են միջնադարյան, աշխարհի ամենահին թրերից մեկն է՝ 5000-ամյա՝ տեղեկացնում է «Daily Maily»-ը։
-
28.02.2020|
12:26
Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը մարտի 1-5-ն Իսրայելում կմասնակցի Wandering Music Stars փառատոնին‚ որի շրջանակներում կանցկացվի նաև սաքսոֆոնահարների և կլարնետահարների միջազգային մրցույթ։